Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու բնույթի սովորական դրսևորում է: Սակայն, չնայած դրան, այդ ոլորտը ղեկավարելը բավականին բարդ է, քանի որ այս վարքագծի շատ մեխանիզմներ մնում են մարդու համար բացարձակապես փակ և չբացահայտված: Անկախ մարդու սեռից՝ նա մշտապես դրսևորում է իր սեքսուալությունը և բացահայտում այն նոր կողմերով: 

Տղամարդու սեքսուալությունը

Իհարկե, տղամրդու սեքսուալությունը ևս ունի մի քանի նշան, որոնց վրա կանայք ուշադրություն են դարձնում: Առաջին հերթին, կանանց գրավում են ինքնավստահ տղամարդիկ: Սակայն պետք է այդ որակը չշփոթել ինքնահավանության և ամբարտավանության հետ: Հմայքն ու գրավչությունը ցանկացած կնոջը կտրամադրեն ինքնավստահ տղամարդու կողքին լինելուն: Կարևոր է նաև գեղեցկությունը, սակայն ոչ թե ամսագրային, այլ զուտ` տղամարդկային: Խելքը և ինտելեկտը գերազանց որակներ են ցանկացած տղամարդու համար: Աղջիկների համար շատ կարևոր է նաև հոգատարությունը, բարությունը և ներողամտությունը:  

Տարբեր վեճերի և անհամաձայնությունների ժամանակ տղամարդը պետք է սառնասրտություն ցուցաբերի, այլ ոչ թե ընկնի հիստերիկայի մեջ: Իհարկե, ոչ մի կին ուշադրություն չի դարձնի հումորի զգացում չունեցող տղամարդու վրա: Ուրախացնելու և սեփական անձի վրա ծիծաղելու ունակությունը կանանց համար արժեքավոր որակ է: Որոշ կանայք ուշադրություն են դարձնում նաև երիտասարդի հարստության և հեղինակավոր մասնագիտության վրա: Եթե առկա են վերոնշյալ որակները, ապա միայն դրանք բավարար չեն, քանի որ մյուս արժանիքները ևս շատ կարևոր են, քանի որ տղամարդկանց հոգեբանությունն այնքան էլ պարզ չէ: 

Հաճախ մարդու սեքսուալ վարքագիծն ունի այնպիսի գծեր, որոնք բնորոշ են կենդանիներին՝ դրսևորվելով վերարտադրողական ֆունկցիայով: Սակայն սեքսուալությունը կարելի է դիտարկել նաև որպես հաղորդակցման և շփման ձև: Տղամարդու մարմնի յուրահատուկ լեզուն զրուցակցին ավելի շատ բան կպատմի, քան հենց ինքը: Այդ պատճառով պետք է ձեռք բերել սեքսուալության որակներ հակառակ սեռին գրավելու համար:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ